Արգենտինական «Բելգրանոյի» նախագահ Լուիս Ֆաբիան Արտիմեն նշել է, որ Հայաստանի հավաքականի և Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը պատրաստվում է վերադառնալ նախկին ակումբ։
«Հաջորդ տարի մենք պայմանագիր կկնքենք Լուկաս Սելարայանի հետ։ Նա ցանկանում է վերադառնալ։ Լուկասը ևս մեկ տարի կխաղա «Ալ Ֆաթեհում», որից հետո կտեղափոխվի մեր ակումբ»,- նշել է Արտիմեն։
Արգենտինական ԶԼՄ-ները նաև հայտնում են, որ Սելարայանը մերժել է «Բոկա Խունիորսի» առաջարկը, քանի որ ցանկանում է «Ալ Ֆաթեհից» հեռանալուց հետո կարիերան շարունակել «Բելգրանոյում»։
31-ամյա Սելարայանը, որի պայմանագրի ժամկետը «Ալ Ֆաթեհի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը, «Բելգրանոյի» սան է և գլխավոր թիմում անցկացրած 77 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում։