Logo

Լուկաս Սելարայանը հրաժեշտ է տվել «Քոլամբուս Քրյուի» երկրպագուներին

10:47 / 01.08.2023• Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆատեհ» ակումբ տեղափոխությունից առաջ հրաժեշտ է տվել ՄԼՍ-ը ներկայացնող ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» երկրպագուներին:

Մեքսիկական «Ամերիկայի» դեմ ԱՄՆ-ի և Մեքսիկայի լիգաների գավաթի խաղարկության հաղթական հանդիպումից (4-1) առաջ 31-ամյա ֆուտբոլիստը դուրս է եկել խաղադաշտ ու շնորհակալություն հայտնել երկրպագուներին ջերմ հրաժեշտի համար:

Հիշեցնենք, որ Սելարայանը երեք տարվա պայմանագիր է կնքել «Ալ Ֆատեհի» հետ, որը Սաուդյան Արաբիայի նախորդ առաջնությունում գրավել է 6-րդ տեղը։

Լուկաս Սելարայանը 2020 թվականի հունվարին էր միացել «Քոլամբուս Քրյուին», որի կազմում անցկացրած 107 խաղում խփել է 42 գոլ ու կատարել 23 գոլային փոխանցում: Կարիերայի ընթացքում նա ելույթ է ունեցել նաև մեքսիկական «Տիգրես Ունալում» (2016-2019թթ.) ու արգենտինական «Բելգրանոյում» (2012-2015թթ.): Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո:

Հարձակվողը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել է 2021 թվականի հոկտեմբերին: Նա ազգային թիմի կազմում մասնակցել է 9 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ՝ դուբլ ձևակերպելով Ուելսի հավաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի արտագնա խաղում (4-2):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ