Սաուդյան Արաբիայի առաջնության 11-րդ տուրում «Ալ Ֆատեհը» մրցակցի խաղադաշտում 2-1 հաշվով հաղթել է «Ալ Ռայեդին»։
«Ալ Ֆատեհի» երկրորդ գոլն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփել է իսպանացի հարձակվող Կրիստիան Տելյոն, որն աչքի է ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի փոխանցումից հետո (տեսանյութ)։
Ընթացիկ առաջնությունում 31-ամյա Սելարայանը դարձել է 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։
«Ալ Ֆատեհը» վաստակել է 23 միավոր ու բարձրացել երրորդ տեղ։ «Ալ Ռայեդը» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
A thunderous strike from @ctello91 to win the game for Al Fateh 💥 #yallaRSL pic.twitter.com/55ld9MsITp
— Roshn Saudi League (@SPL_EN) October 27, 2023