Logo

Լուկաս Սելարայանը 8 տարի անց վերադարձավ Արգենտինա

20:54 / 27.12.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վերադարձավ արգենտինական «Բելգրանո», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

32-ամյա ֆուտբոլիստը սեփական տրանսֆերային իրավունքը գնել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհից», այնուհետև անվճար տեղափոխվել «Բելգրանո»:

Սելարայանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը: Հայ ֆուտբոլիստն արգենտինական թիմում հանդես կգա «10» համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ Սելարայանը 2023 թվականի հուլիսի 31-ին էր ամերիկյան «Քոլամբուս Քրյուից» 2,75 միլիոն եվրոյով տեղափոխվել արաբական ակումբ:

Կիսապաշտպանը «Բելգրանոյի» սան է, 2012-2016 թվականներին խաղացել էր գլխավոր թիմում: 2016 թվականի հունվարի 1-ին 7,20 միլիոն եվրոյով «Բելգրանոյից» տեղափոխվել էր մեքսիկական «Տիգրես»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա