Հայաստանի և Խորվաթիայի հավաքականների միջև Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրի հանդիպումից հետո երկու թիմերի 10 համարները փոխանակվել են մարզաշապիկներով։
Խորվաթիայի հավաքականի ավագ, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի մարզաշապիկը բաժին է հասել Լուկաս Սելարայանին։ Սաուդյան Արաբիայի «Ալ Ֆաթեհի» կիսապաշտպանն այդ խաղում վնասվածքի պատճառով փոխարինվել էր ընդմիջմանը։
Հիշեցնենք, որ Զագրեբի «Մաքսիմիր» ստադիոնում կայացած խաղում խորվաթները հաղթել էին նվազագույն հաշվով և, D խմբում գրավելով երկրորդ տեղը, նվաճել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Հայաստանի հավաքականը 8 միավորով գրավեց 4-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն խմբի հետնապահ Լատվիայից: