Սաուդյան Արաբիայի առաջնության 17-րդ տուրում «Ալ Ֆատեհը» 1-1 հաշվով է ավարտել «Ալ Շաբաբի» դեմ տնային հանդիպումը:
«Ալ Ֆատեհի» կազմում խաղի հաշիվը 15-րդ րոպեին բացել է մորակկացի հարձակվող Մուրադ Բատնան, որն աչքի է ընկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանի փոխանցումից հետո (տեսանյութ)։
Ընթացիկ առաջնությունում 31-ամյա Սելարայանն անցկացրել է 16 հանդիպում, դարձել է 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
«Ալ Ֆատեհը» 25 միավորով 7-րդ տեղում է: