Logo

Լուկաս Սելարայանի գոլը հաղթանակ պարգևեց «Ալ Ֆաթեհին»

01:09 / 04.04.2024Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ դարձավ Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 26-րդ տուրում:

31-ամյա ֆուտբոլիստի՝ 80-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Ալ Ֆաթեհը» տնային խաղում 1-0 հաշվով հաղթեց «Լիվերպուլի» լեգենդար ավագ Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ալ Իթիֆակին»: Սա Սելարայանի չորրորդ գոլն է Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում, որտեղ նա կատարել է նաև 8 գոլային փոխանցում:

Այս հաղթանակից հետո «Ալ Ֆաթեհը» 37 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Ալ Իթիֆակը» 36 միավորով 7-րդն է:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 26-րդ տուր

«Ալ Ֆաթեհ» - «Ալ Իթիֆակ»՝ 1-0

Լուկաս Սելարայան, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ