Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը հերթական արդյունավետ հանդիպումն է անցկացրել ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» կազմում:
MLS-ի կանոնավոր առաջնության 16-րդ տուրում «Քոլամբուսն» ընդունել է «Կոլորադո Ռապիդսին» և հաղթել 3-2 հաշվով: Սելարայանը 37-րդ րոպեին հավասարեցրել է հանդիպման հաշիվը, իսկ երկրորդ խաղակեսում կատարել է երկու գոլային փոխանցում:
30-ամյա ֆուտբոլիստը փոխարինվել է 73-րդ րոպեին: Սելարայանը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Սելարայանը «Քոլամբուս Քրյուի» կազմում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
«Քոլամբուս Քրյուն» մեկ խաղ պակաս է անցկացրել և 21 միավորով 11-րդն է, «Կոլորադոն» 12 միավորով վերջին՝ 29-րդ տեղում է:
MLS, կանոնավոր առաջնություն, 16-րդ տուր
«Քոլամբուս Քրյու» - «Կոլորադո Ռապիդս»՝ 3-2
Լուկաս Սելարայան, 37, Սեան Զավադսկի, 62, Կուչո Էրնանդես, 72 - Սեմ Նիկոլսոն, 9, Քոլե Բասեթ, 90+5