Հայաստանի ազգային հավաքականի ու ամերիկյան «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Լուկաս Սելարայանի եղբորորդի Գոնսալոն կնքել է կարիերայի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը:
18-ամյա կիսապաշտպանը երկու տարվա համաձայնագիր է կնքել արգենտինական «Բելգրանոյի» հետ, որի տարբեր տարիքային թիմերում խաղացել էր 8 տարեկանից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Այս տարի Գոնսալո Սելարայանը «Բելգրանոյի» երկրորդ թիմի կազմում Արգենտինայի 5-րդ լիգայում մասնակցել է 30 հանդիպման և խփել 28 գոլ: