Logo

Լուկաս Օկամպոսը մոտ է Անգլիայի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն

18:30 / 29.08.2023Ֆուտբոլ
null

Իսպանական «Սևիլիայի» վինգեր Լուկաս Օկամպոսը, մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնում է Daily Mail-ը։

Լոնդոնի «Ֆուլհեմը» պայմանավորվածություն է ձեռք բերել անդալուզական ակումբի հետ արգենտինացի կիսապաշտպանի տրանսֆերը գնելու վերաբերյալ։ Գործարքի ֆինանսական մանրամասներն առայժմ հայտնի չեն։ Անձամբ ֆուտբոլիստը դեռևս չի տվել վերջնական համաձայնությունը, սակայն դեմ չէ Անգլիա տեղափոխվելուն։

«Ֆուլհեմը», Օկամպոսին ձեռք բերելով, ցանկանում է լրացնել սերբ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչի բացը, որը վերջերս տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբ։

25-ամյա խաղացողը, որի գործող պայմանագրի ժամկետը «Սևիլիայի» հետ լրանում է 2024 թվականին, իսպանական ակումբում անցկացրել է 165 խաղ, խփել 39 գոլ ու կատարել 18 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ