Logo

Լուկակուն տեղափոխվեց «Ռոմա»

14:14 / 31.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Չելսին» և Հռոմի «Ռոման» համաձայնության են հասել Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերի հարցում, հայտնում են ակումբների մամուլի ծառայությունունները։

Իտալական ակումբը մեկ մրցաշրջանով վարձակալել է 30-ամյա ֆուտբոլիստին։ Ոչ պաշտոնական տվյալներով, անգլիական գրանդը 5 միլիոն եվրո կստանա գործարքի համար: «Ռոմայում» Լուկակուն մեկ մրցաշրջանում կվաստակի 7,5 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ բելգիացի հարձակվողը նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղում էր Միլանի «Ինտերում», որի կազմում Ա սերիայում անցկացրեց 25 հանդիպում ու խփեց 10 գոլ: Ակումբային կարիերայի ընթացքում նա խաղացել է նաև բելգիական «Անդերլեխտում», անգլիական «Վեսթ Բրոմվիչում», «Էվերթոնում» ու «Մանչեսթեր Յունայթեդում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ