Logo

Լուկակուն պոկեր է ձևակերպել ադրբեջանցիների դեմ խաղի առաջին կեսում

21:56 / 19.11.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Ռոմայի» ու Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն 4 գոլ է խփել ադրբեջանցիների դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի F խմբի վերջին՝ 10-րդ տուրի հանդիպման առաջին խաղակեսում, որից հետո բելգիացիները հաղթում են 4-0 հաշվով:

30-ամյա հարձակվողը պոկեր (առաջին գոլ, երկրորդ գոլ, երրորդ գոլ, չորրորդ գոլ) է ձևակերպել ընդամենը 20 րոպեում՝ 17-ից 30-րդ րոպեն ընկած ժամանակահատվածում: 

24-րդ րոպեից բելգիացիների մրցակիցը խաղում է 10 ֆուտբոլիստով:

Հիշեցնենք, որ մինչև վերջին տուրն այս խմբից Եվրո-2024-ի հիմնական մրցաշարի ուղեգիր էին նվաճել Բելգիայի ու Ավստրիայի թիմերը: Այս խաղում հաղթանակի պարագայում Բելգիայի հավաքականը խմբից դուրս կգա առաջին տեղով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա