Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին», կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:
The Sun-ի տեղեկություններով՝ «Արքայական ակումբը» մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը և դիտարկում է բելգիացուն հրավիրելու տարբերակը:
Ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը հայտնել էր, որ մրցաշրջանի ավատից հետո Լուկակուն ու «Ինտերը» չեն շարունակի համագործակցությունը: 29-ամյա ֆուտբոլիստը կվերադառնա «Չելսի», որն արդեն սկսել է նոր ակումբ փնտրել հարձակվողի համար:
Ընթացիկ մրցաշրջանում Բելգիայի ազգային հավաքականի ռմբարկուն միլանյան գրանդի կազմում 18 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 1 ասիստ: