Logo

Լուկակուն գոլային փոխանցումներով հասավ յուրահատուկ ցուցանիշի

13:14 / 15.04.2025Ֆուտբոլ
null

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն դարձավ 10 ասիստ կատարած առաջին ֆուտբոլիստը:

Բելգիացին 2 գոլային փոխանցում է կատարել «Էմպոլիի» դեմ 32-րդ տուրի մրցավեճում (3:0): Երկու դեպքում էլ նրա փոխանցումները եզրափակել է Սքոթ Մաքթոմինայը:

Այս հաշվարկում 8-ական ասիստով Լուկակուին հաջորդում են Ռաֆայել Լեաուն («Միլան»), Նունու Տավարեշը («Լացիո») և Կրիստիան Պուլիշիչը («Միլան»):

Լուկակուն նաև 12 գոլ է խփել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ