Ֆուտբոլի Բելգիայի ազգային հավաքականը Եվրո-2024-ին ընդառաջ վերջին ընկերական խաղում ընդունեց Լյուքսեմբուրգի թիմին և հաղթեց 3-0 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, մեկ գոլ էլ խփեց Անգլիայի փոխչեմպիոն «Արսենալի» վինգեր Լեանդրո Տրոսարը:
Դոմենիկո Տեդեսկոյի գլխավորած հավաքականը հունիսի 17-ին Եվրոպայի առաջնության խմբային փուլի առաջին տուրում կմրցի Սլովակիայի թիմի դեմ: Եվրո-2024-ը կանցկացվի Գերմանիայում:
Ընկերական խաղ
Բելգիա - Լյուքսեմբուրգ՝ 3-0 (տեսանյութ)
Ռոմելու Լուկակու, 42 (11մ), 57, Լեանդրո Տրոսար, 81