Logo

Լուկակու. «Մեսին, Ռոնալդուն ու Իբրան հիասքանչ են, բայց ինձ այլ ֆուտբոլիստ է ոգեշնչում»

12:33 / 07.08.2025Ֆուտբոլ
null

«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն La Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում գովեստի խոսքեր է հնչեցրել «Ռեալի» նախկին առաջատար Կարիմ Բենզեմայի հասցեին:

«32 տարեկան եմ ու շարունակում եմ մրցունակ լինել ամենաբարձր մակարդակում: Ամեն ինչ անում եմ դրա համար, ես նույնիսկ տանն իմ սեփական մարզասրահն ունեմ:

Իհարկե, հիանում եմ Լեո Մեսիի, Կրիշտիանու Ռոնալդուի, Զլատան Իբրահիմովիչի ու Ռոբերտ Լևանդովսկիի կարիերայով, նրանք իսկապես հիասքանչ են, բայց ինձ համար իսկական օրինակը Կարիմ Բենզեման է, որը 32-ից հետո նվաճեց «Ոսկե գնդակը»: Նա ինչ շատ է ոգեշնչում: Ամեն ինչում դրականը տեսնելը և ճիշտ ուղու վրա հայտնվելը կարևոր են: Լեբրոն Ջեյմսը նույնպես այդ միտքն է արտահայտում»,- ասել է բելգիացին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ