Իտալական «Նապոլիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն անդրադարձել է իր քաշի վերաբերյալ քննարկումներին, հաղորդում է Corriere dello Sport-ը:
««Ինտերում ես կշռում էի 101 կիլոգրամ: Այստեղ՝ «Նապոլիում»՝ 99 կգ։ Բայց իմ իդեալական քաշը 102 կիլոգրամն է։
Առավոտյան երբեք չեմ ուտում, խիստ դիետա եմ պահում։ Անգլիայում իմ մասին սխալ ընկալում կար։ Նրանց համար ես ծույլ էի: Իտալիայում իմ մասին մարդկանց կարծիքը փոխվել է. ես համարվում եմ աշխատասեր մարդ»,- ասել է Լուկակուն:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն մասնակցել է 27 խաղի, խփել 9 գոլ և կատարել 8 ասիստ: