Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Ուկրաինայի թիմի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում կրած պարտությունը:
«Մենք մտածում էինք հաղթանակի մասին, սակայն խնդիրներ ունեինք ճնշման հետ: Հատկապես բարդ էր դաշտի կենտրոնում, որտեղ մեր կիսապաշտպանները ոչինչ չկարողացան անել:
Մենք ոչ մի լուծում չգտանք: Այն, ինչ տեղի ունեցավ, խայտառակություն էր: Չի կարելի պարտվել Ուկրաինայի թիմին, պատասխան հանդիպումը պատվի հարց է»,- 31-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Beinsports.com-ը:
Ռուդի Գարսիայի նորամուտի խաղում Բելգիայի հավաքականն ուկրաինացիներին պարտվել էր 1-3 հաշվով:


