Logo

Լուկա Յովիչը տեղափոխվեց «Միլան»

23:34 / 01.09.2023Տրանսֆերներ
Պաշտոնական
null

Իտալական «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը տեղափոխվեց «Միլան», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Միլանը» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար գումար չի վճարել «Ֆիորենտինային»։ Յովիչի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով։ Նա նոր թիմում կխաղա «15» համարի մարզաշապիկով։

Անցած մրցաշրջանի մեկնարկից առաջ Յովիչը Մադրիդի «Ռեալից» անվճար տեղափոխվել էր «Ֆիորենտինա»։ Պայմանագրում կար կետ, որի համաձայն՝ եթե սերբ հարձակվողին «Ֆիորենտինան» հետագայում վաճառի այլ ակումբի, «Ռեալը» պետք է ստանա տրանսֆերի գումարի կեսը։ Սակայն Յովիչը «Միլան» է տեղափոխվել անվճար, հետևաբար մադրիդյան գրանդը փոխհատուցում չի ստանա։ 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ