Logo

Լուկա Յուրիչիչը տեղափոխվեց «Կլուժ»

16:02 / 22.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Երևանի «Փյունիկի» բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը կարիերան կշարունակի ռումինական «Կլուժում», հաղորդում են երկու ակումբների մամուլի ծառայությունները։

26-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականի ամռանը «Փյունիկին» միացել էր հարավկորեական «Գիմպո» ակումբից: 

Հայաստանի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Յուրիչիչը խփել էր 17 գոլ և կիսել լավագույն ռմբարկուի մրցանակը «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոյի հետ:

«Ողջույն, Փյունիկի երկրպագուներ, մեկ տարի անց ժամանակն է եկել հրաժեշտ տալու։ Միասին իսկապես անմոռանալի ճանապարհ անցանք, ու ես վայելել եմ ամեն պահը «Փյունիկի» մարզաշապիկով։ Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել սիրո ու աջակցության համար։ Երևանը ու Փյունիկը հավերժ հատուկ տեղ կունենան իմ սրտում։ Առա՜ջ, «Փյունիկ»»,- ասել է հարձակվողը։

«Փյունիկից» հեռանալուց առաջ Լուկա Յուրիչիչը 3 ռեկորդ սահմանեց եվրագավաթներում հայկական ակումբների ռմբարկուների շրջանում. ամենաշատ գոլերը (6), անընդմեջ գոլեր (4 խաղ), Կոնֆերենցիաների լիգայի լավագույն ռմբարկու (4 գոլ):

Ընդհանուր առմամբ, հարձակվողը երևանյան ակումբի կազմում անցկացրել է 46 հանդիպում, դարձել 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա