Երևանի «Փյունիկի» նախկին հարձակվող Լուկա Յուրիչիչը ռումինական «Կլուժում» նորամուտը նշել է գոլով։
Ռումինիայի առաջնության 8-րդ տուրում «Կլուժը» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել է «Վոլունտարիին»։ 26-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 74-րդ րոպեին, իսկ ավելացված ժամանակում խփել է խաղի վերջին գոլը։
Հիշեցնենք, որ Լուկա Յուրիչիչը նախորդ ամիս էր «Փյունիկից» տեղափոխվել «Կլուժ»։ Նա 2022 թվականի ամռանն էր միացել երևանյան ակումբին, որի կազմում անցկացրել է 46 հանդիպում, դարձել 25 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: