Logo

Լուկա Մոդրիչը` «Սուոնսիի» համասեփականատեր

22:31 / 14.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Խորվաթիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գնել է «Սուոնսի Սիթի» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի փոքր մասը, հաղորդում է ուելսյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Լուկայի առաջնորդությունը, գիտելիքները և կիրքը ֆուտբոլի հանդեպ առանցքային կլինեն ակումբի շարունակական զարգացման համար»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:

2011 թվականին «Սուոնսին» դարձավ առաջին ուելսյան ակումբը, որը հանդես եկավ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Ակումբը հետագայում նահանջեց Չեմպիոնշիփ, որտեղ նրանք ներկայումս խաղում են:

Ի դեպ, Մոդրիչը դարձավ «Ռեալի» երրորդ ֆուտբոլիստը, որն ակումբի համասեփականատեր է: Նման կարգավիճակ ունեն նաև Կիլիան Մբապեն և Վինիսիուս Ժունիորը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ