Խորվաթիայի ֆուտբոլային ասոցիացիան հրապարակել է Ազգերի լիգայի քառորդ եզրափակիչի` Ֆրանսիայի դեմ խաղերի համար հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։
29 խաղացողներից բաղկացած հայտացուցակում ընդգրկված է նաև Մադրիդի «Ռեալի» 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
Դարպասապահներ. Դոմինիկ Լիվակովիչ («Ֆեներբահչե»), Իվիցա Իվուշիչ («Պաֆոս»), Դոմինիկ Կոտարսկի (ՊԱՕԿ):
Պաշտպաններ. Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի»), Յոսիպ Յուրանովիչ («Յունիոն»), Դուե Չալետա-Ցար («Լիոն»), Բորնա Սոսա («Տորինո»), Յոսիպ Սուտալո («Այաքս»), Յոսիպ Ստանիսիչ («Բավարիա»), Մարին Պոնգրաչիչ («Ֆիորենտինա»)։
Կիսապաշտպաններ. Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Մատեո Կովաչիչ («Մանչեսթեր Սիթի»), Մարիո Պաշալիչ («Ատալանտա»), Նիկոլա Վլաշիչ («Տորինո»), Լուկա Սուչիչ («Ռեալ Սոսյեդադ»), Մարտին Բատուրինա, Պետար Սուչիչ (երկուսն էլ՝ «Դինամո Զագրեբ»), Քրիստիան Յակիչ («Աուգսբուրգ»):
Հարձակվողներ. Իվան Պերիշիչ (ՊՍՎ), Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ»), Անտե Բուդիմիր («Օսասունա»), Ֆրանյո Իվանովիչ («Ունիոն»)։
Առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Խորվաթիայում, պատասխան խաղը` երեք օր անց Ֆրանսիայում:
📋 Head coach @DalicZlatko presents #Croatia squad for the upcoming #NationsLeague quarterfinals against France! 🇭🇷🇫🇷 #UNL #Family #Vatreni❤️🔥 pic.twitter.com/EHJY9GXpLa
— HNS (@HNS_CFF) March 3, 2025