Ազգերի լիգայի A դիվիզիոնի առաջին խմբի երկրորդ տուրի խաղում Լեհաստանի թիմի նկատմամբ հաղթանակից (1-0) հետո Խորվաթիայի ազգային հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը խոսել է կարիերան ավարտելու մասին։
«Երբեք չգիտես` ինչ կլինի։ Ես չեմ կարող մտածել ապագայի մասին։ Երբ զգամ, որ խաղի հանդեպ կիրքը մարել է, կավարտեմ կարիերաս։ Միայն ես կարող եմ դա զգալ և որոշում կայացնել»,- Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ 39-ամյա ֆուտբոլիստը լեհերի դեմ խաղում տուգանայինից կատարած տպավորիչ հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել Խորվաթիայի հավաքականին (տեսանյութ)։