Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը 181-րդ հանդիպումն է անցկացրել Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։
39-ամյա Մոդրիչը եվրոպական հավաքականների կազմում ամենաշատ խաղերի մասնակցած երկրորդ ֆուտբոլիստն է: Նա գերազանցեց նախկին ակումբակցին` լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսին, որը Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրել է 180 խաղ։
Այս ցուցանիշով առաջատարը մնում է Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, որը 213 խաղ է անցկացրել ազգային թիմի կազմում։
Լուկա Մոդրիչը Խորվաթիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2006 թվականին։ Ազգային հավաքականի կազմում խփել է 27 գոլ և կատարել 29 արդյունավետ փոխանցում։