Logo

Լուկա Մոդրիչ․ «Հայաստանի հավաքականը լավ խաղ ցուցադրեց»

12:23 / 22.11.2023Ֆուտբոլ
null

Խորվաթիայի հավաքականի ավագ Լուկա Մոդրիչն անդրադարձել է Եվրո-2024-ի որակավորման մրցաշարի վերջին տուրում Հայաստանի հավաքականի նկատմամբ տնային հաղթանակին։

«Հեշտ հանդիպում չէր։ Մրցակիցը լավ խաղ ցուցադրեց, բայց մենք կարողացանք լուծել խնդիրը։ Խորվաթիայի հավաքականն արժանի էր Եվրո-2024-ի ուղեգրին։ Մենք շատ ժամանակ կունենանք, որպեսզի լավ պատրաստվենք»,- Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ հանդիպումից հետո Լուկա Մոդրիչն ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը փոխանակվել էին մարզաշապիկներով։

Զագրեբի «Մաքսիմիր» ստադիոնում կայացած խաղում խորվաթները հաղթել էին նվազագույն հաշվով և, D խմբում գրավելով երկրորդ տեղը, նվաճել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Հայաստանի հավաքականը 8 միավորով գրավեց 4-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն խմբի հետնապահ Լատվիայից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ