Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի բացառել, որ կարող է մասնակցել 2026թ․ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
«Մունդիալ-2026-ը դեռ հեռու է: Իմ տարիքում չի կարելի հեռուն գնացող ծրագրեր կազմել: Առաջնային խնդիրն Ազգերի լիգայի խաղարկությունում լավ հանդես գալն է, հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Չեմ կարող ոչինչ պնդել, քանի որ երկար ժամանակ կա: Չգիտեմ, թե որքան իրական է նման տարիքում աշխարհի առաջնության մասին մտածելը»,- 39-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Madrid Xtra-ն:
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը վերջերս «Ռեալի» հետ Եվրոպայի սուպերգավաթը նվաճելուց հետո դարձել էր ակումբի պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։
«Ոսկե գնդակի» դափնեկիրը «Լոս Բլանկոսի» կազմում 27 տիտղոս ունի և գերազանցել է թիմի նախկին պաշտպան Նաչոյի ռեկորդը։