Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացնող «Դալաս Մեվերիքսն» ընկերական խաղ կանցկացնի Եվրալիգայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հետ, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը:
Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին Մադրիդի WiZink կենտրոնում: Այս դիմակայությամբ NBA-ը և Իսպանիայի բասկետբոլի ֆեդերացիան նշում են համագորածակցության 35-ամյակը: Խաղը կդառնա NBA-ը ներկայացնող թիմի 8-րդ մրցավեճն Իսպանիայի մայրաքաղաքում և ընդհանուր առմամբ 20-րդ դիմակայությունն Իսպանիայում: «Ռեալը» եղել է «Դալաս Մեվերիքսի» առաջատար, սլովենացի Լուկա Դոնչիչի նախորդ թիմը:
Հիշեցնենք, որ NBA-ի կանոնավոր առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 24-ին ու կավարտվի ապրիլի 14-ին։ Առաջին խաղային օրը կկայանա երկու հանդիպում․ նորընծա չեմպիոն «Դենվեր Նագեթսը» կխաղա «Լոս Անջելես Լեյքերսի» հետ, իսկ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» մրցակիցը կլինի «Ֆինիքս Սանզը»։ Կանոնավոր առաջնությունում թիմերը կանցկացնեն 82-ական հանդիպում։ Փլեյ-ինը կանցկացվի օգոստոսի 16-19-ին, իսկ փլեյ-օֆֆը կմեկնարկի ապրիլի 20-ին։ Եզրափակիչ շարքի առաջին հանդիպումը կկայանա հունիսի 6-ին։