Logo

Լուկա Դոնչիչը տեղափոխվեց «Լոս Անջելես Լեյքերս»

01:14 / 03.02.2025Բասկետբոլ
Պաշտոնական
null

«Դալաս Մավերիքսի» 25-ամյա սլովենացի խաղարկող Լուկա Դոնչիչը եռակողմ գործարքի արդյունքում տեղափոխվել է «Լեյքերս», հաղորդում է Լոս Անջելեսը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:

Փոխանակման արդյունքում «Մավերիքսը» ստացել է կենտրոնական Էնթոնի Դևիսին, հարձակվող Մաքս Քրիստիին, ինչպես նաև 2029 թվականի առաջին դրաֆթում առաջին ընտրության հնարավորություն:

Դոնչիչի հետ «Լոս Անջելես Լեյքերսին» են միացել նաև հարձակվողներ Մաքսի Կլեբերն ու Մարկիֆ Մորիսը:

Գործարքին միացել է նաև «Յուտա Ջազը», որը ստացել է «Լեյքերսի» պաշտպան Ջեյլեն Հուդ-Շիֆինոյին:

Այսպիսով՝ NBA-ի կանոնավոր առաջնության նախորդ մրցաշրջանի ամենաարդյունավետ բասկետբոլիստը, Բոլոր աստղերի խաղի հնգակի մասնակիցը դառնում է լեգենդար Լեբրոն Ջեյմսի թիմակիցը:

NBA-ի հանդիպումները՝ Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա