Logo

Լուկա Դոնչիչը նոր նվաճման է հասել

11:25 / 16.11.2025Բասկետբոլ
null

«Լոս Անջելես Լեյքերսի» բասկետբոլիստ Լուկա Դոնչիչը կարիերայում անցկացրել է 50-րդ խաղը, որտեղ վաստակել է առնվազն 40 միավոր:

«Միլուոկի Բաքսի» դեմ NBA-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում սլովենացին վաստակել է 41 միավոր, գրանցել 9 ռեբաունդ և կատարել 6 ասիստ: «Լեյքերսը» հաղթել է 119-95 հաշվով:

Ընթացիկ մրցաշրջանում սա 26-ամյա Դոնչիչի համար չորրորդ խաղն է, որտեղ բասկետբոլիստը վաստակել է առնվազն 40 միավոր:

Մեկ խաղում վաստակած միավորների միջինացված ցուցանիշով Դոնչիչը (33.7) առաջ է անցել Յանիս Ադետոկունբոյից (32.6) և Շեյ Գիլջես-Ալեքսանդրից: (32.5)։

NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ