2000թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր, պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն սոցցանցերում հրապարակել է լուսանկար՝ Արարատի լեռան ֆոնին։
Կատալոնական «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» ու Միլանի «Ինտերի» նախկին կիսապաշտպանը վերջերս էր ժամանել Հայաստան ու ներկա եղել Երևանի «Նոայի» մարզմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո «Նոան» 12 միավորով չորրորդ տեղում է։