Բրազիլական «Գրեմիոյից» հեռացած ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեկ տարվա պայմանագիր է կնքել MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հետ, հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Շատ ուրախ և ոգևորված եմ այս մարտահրավերն ընդունելու համար, ցանկանում եմ իրականացնել «Ինտեր Մայամիի» կազմում տիտղոսներ նվաճելու երազանքս և անհամբերությամբ սպասում եմ նախկին թիմակիցներիս հետ հանդես գալուն»,- նշել է 36-ամյա ֆուտբոլիստը:
«Ինտեր Մայամիում» Սուարեսը կվերամիավորվի կատալոնական «Բարսելոնայում» նախկին թիմակիցներ Լիոնել Մեսիին, Սերխիո Բուսկետսին ու Ժորդի Ալբային։
Հիշեցնենք, որ ուրուգվայցին բրազիլական Ա սերիայի ավարտված մրցաշրջանում 33 խաղում դարձել է 17 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ և լավագույն ռմբարկուների ցուցակում հետ է մնացել միայն «Աթլետիկո Մինեյրոյի» հարձակվող Պաուլինիոյից: