«Գրեմիոյի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը ճանաչվել է Բրազիլիայի Ա Սերիայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ և արժանացել «Ոսկե գնդակ» մրցանակին:
Ուրուգվայցին 33 խաղում դարձել է 17 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ և լավագույն ռմբարկուների ցուցակում հետ է մնացել միայն «Ատլետիկո Մինեյրոյի» հարձակվող Պաուլինիոյից:
Ա Սերիայի ավարտված մրցաշրջանում «Գրեմիոն» 68 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը և չեմպիոն «Պալմեյրասից» հետ է մնացել երկու միավորով:
Բրազիլական ակումբի կազմում 36-ամյա հարձակվողը հանդես էր գալիս նախորդ տարվա դեկտեմբերից և բոլոր մրցաշարերում անցկացրած 54 խաղում դարձել է 29 գոլի ու 17 ասիստի հեղինակ: