Logo

Լուիս Սուարեսը նորամուտն է նշել «Ինտեր Մայամիում»

13:06 / 20.01.2024Ֆուտբոլ
null

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը նորամուտն է նշել ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում։

MLS-ի ներկայացուցիչը հյուրընկալվելիս ընկերական հանդիպում է անցկացրել Սալվադորի հավաքականի հետ։ Գրանցվել է գոլազուրկ ոչ ոքի։

36-ամյա Սուարեսը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում ու փոխարինվել ընդմիջմանը։ «Ինտեր Մայամիի» կազմում առաջին խաղակեսին մասնակցել են նաև կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսին, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսն այս ձմռանն էր հեռացել բրազիլական «Գրեմիոյից», որի կազմում խաղում էր 2023թ․ հունվարից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա