«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը, ամենայն հավանականությամբ, կհեռանա կատալոնական ակումբից:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ուրուգվայցին կարիերան շարունակելու 3 հիմնական տարբերակ ունի: Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա հարձակվողի ծառայությամբ ամենաշատը հետաքրքրություն է ցուցաբերում «Այաքսը», որտեղ նախկինում նա մեծ հաջողությամբ հանդես է եկել: Սուարեսին ցանկանում է գնել նաև «Լեսթերը»՝ չնայած, որ վերջերս է երկարաձգել պայմանագիրը Ջեյմի Վարդիի հետ:
«Յուվենտուսը» նույնպես միացավ Սուարեսի համար պայքարին. թուրինցիները հրաժեշտ են տալու Գոնսալո Հիգուայինին, և Սուարեսը շատ լավ տարբերակ է հարձակման գծում Ռոնալդուի հետ զույգ կազմելու համար:

