Logo

Լուիս Սուարեսը կարևոր հայտարարություն է արել

10:50 / 16.02.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ MLS-ը ներկայացնող ակումբը վերջինն է լինելու իր կարիերայում։

««Ինտեր Մայամին» կարիերայիս վերջին ակումբը կլինի։ Ես այդ մասին արդեն հայտնել եմ ընտանիքիս անդամներին։ Դեռևս հստակ չեմ կարող ասել, թե երբ եմ ավարտելու կարիերաս, բայց փաստ է, որ սա իմ վերջին աշխատավայրն է ֆուտբոլիստի կարգավիճակում։

Իհարկե, այս ամենն ասելիս աչքերս արցունքով են լցվում, բայց ես պետք է ինձ պատրաստեմ այդ կարևոր պահին։ Մի անգամ նախկին ֆուտբոլիստներից մեկն ինձ ասաց, որ երբեք որևէ խաղացող պատրաստ չի լինում կարիերան ավարտելուն»,- 37-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Del Sol FM-ը։

Սուարեսն այս տարվա հունվարին է մեկ տարվա պայմանագիր կնքել «Ինտեր Մայամիի» հետ, որի կազմում դեռևս պաշտոնական հանդիպում չի անցկացրել։ Հարձակվողը խաղացել է նաև ուրուգվայական «Նասիոնալում», հոլանդական «Գրոնինգենում», «Այաքսում», անգլիական «Լիվերպուլում», իսպանական «Բարսելոնայում» և «Աթլետիկոյում», ինչպես նաև բրազիլական «Գրեմիոյում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ