Բրազիլական «Գրեմիոյի» ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը կարծիք է հայտնել, որ «Պալմեյրասի» և Բրազիլիայի հավաքականի 17-ամյա հարձակվող Էնդրիկը համաշխարհային ֆուտբոլի նոր աստղ է դառնալու։
«Ես ցանկանում էի, որ Էնդրիկը գնար «Բարսելոնա», բայց նա պետք է ընտրություն կատարեր: Նա պետք է վայելի ֆուտբոլը: Էնդրիկը աստղ է: Նա դեռ շատ երիտասարդ է և անում է իր առաջին քայլերը։ Կարծում եմ՝ նրա ձեռքբերումն անհավանական է: Բրազիլիան, «Ռեալը» և ֆուտբոլը երկար տարիների աստղ են ստացել»,- Սուարեսի խոսքը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալին» կմիանա 2024 թվականի հուլիսին, երբ կդառնա չափահաս։ Կողմերը կկնքեն 5 տարվա պայմանագիր։ Ոչ պաշտոնական տվյալներով, Էնդրիկի տրանսֆերը կկազմի 72 միլիոն եվրո։ Նրա ծառայություններով հետաքրքրված էին նաև ֆրանսիական ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Չելսին»: