«Գրեմիոյի» հարձակվող Լուիս Սուարեսը մտադիր է շուտով փոխել թիմը: 36-ամյա ֆուտբոլիստը որոշել է տեղափոխվել «Ինտեր Մայամի», հայտնում է Marca-ն:
Ուրուգվայցին ցանկանում է ամեն գնով տեղափոխվել ամերիկյան ակումբ, որպեսզի կրկին խաղա «Բարսելոնայում» իր նախկին թիմակիցներ Լիոնել Մեսիի, Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի հետ: Դրա համար նա մտադիր է դեկտեմբերին խզել «Գրեմիոյի» հետ պայմանագիրը:
Սուարեսը բրազիլական ակումբ է տեղափոխվել 2023 թվականի հունվարին: Հարձակվողն անցկացրած 44 խաղում դարձել է 18 գոլի և 13 ասիստի հեղինակ: