Logo

Լուիս Սուարեսն ու «Ինտեր Մայամին» նոր պայմանագիր ստորագրեցին

20:54 / 27.11.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ամերիկյան «Ինտեր Մայամին» և ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը նոր պայմանագիր ստորագրեցին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

37-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը: Սուարեսն «Ինտերում» է հանդես գալիս 2024 թվականի մեկնարկից:

Սուարեսն ամերիկյան թիմում անցկացրած 37 խաղում դարձել է 25 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Անգլիական «Լիվերպուլի», կատալոնական «Բարսելոնայի», Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին հարձակվողը Մայամիի թիմի հետ դարձել է MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա