Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսը հեռացել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է կառույցի մամուլի ծառայությունը։
Իսպանացի ֆունկցիոները հրաժարական է ներկայացրել։ Ռուբիալեսը հեռացել է նաև ՈւԵՖԱ-ի փոխնախագահի պաշտոնից։
Լուիս Ռուբիալեսը սկանդալի կենտրոնում էր հայտնվել Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում կայացած ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության մրցանակաբաշխությունից հետո։ Ոսկե մեդալները հանձնելիս նա նախ գրկել էր Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Էրմոսոյին, այնուհետև համբուրել նրա շուրթերը։
Դրանից հետո ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեն Ռուբիալեսին 90 օրով զրկել էր ֆուտբոլային գործունեություն ծավալելու հնարավորությունից։ 46-ամյա իսպանացու դեմ նաև քրեական գործ էր հարուցվել սեռական բռնության մեղադրանքով։
Հիշեցնենք, որ ԱԱ-2023-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթել էր 2022թ. Եվրոպայի չեմպիոն Անգլիայի հավաքականին ու պատմության մեջ առաջին անգամ դարձել աշխարհի չեմպիոն։
Այս տարի կանանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը չէր կարողացել պաշպանել ԱՄՆ-ի հավաքականը, որը 1/8 եզրափակիչում 0-1 հաշվով պարտվել էր Շվեդիային։