Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է աշխատավարձի կրճատման, միայն թե չշփվի զանգվածային լրատվամիջոցների հետ, հայտնում է Foot Mercato-ն:
Ավելի վաղ լրագրողներն իսպանացի մասնագետին խնդրել էին մեկնաբանել փարիզյան գրանդի մասին վավերագրական ֆիլմում արված արտահայտությունները, որոնք վերաբերում են Լիոնել Մեսիին, Նեյմարին և Կիլիան Մբապեին:
Էնրիկեն ֆիլմում նշել էր, որ չէր ցանկանա մարզել ՊՍԺ-ն, երբ այնտեղ էին նշված գերաստղերը:
Հիշեցնենք, որ վերջերս 54-ամյա մարզիչը դժգոհել էր տրանսֆերային շուկայում ՊՍԺ-ի նկատմամբ վերաբերմունքից: