Իսպանացի Լուիս Էնրիկեն նշանակվել է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
53-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Ավելի վաղ փարիզյան գրանդը խզել էր Քրիստոֆ Գալտյեի հետ պայմանագիրը: Ֆրանսիացի մասնագետը 2022 թվականի հունիսից էր գլխավորում ՊՍԺ-ն։
Հիշեցնենք, որ Լուիս Էնրիկեն նախկինում երկու անգամ գլխավորել էր Իսպանիայի ազգային հավաքականը, աշխատել է նաև կատալոնական «Բարսելոնայում», Վիգոյի «Սելտայում» և իտալական «Ռոմայում»:


