Logo

Լուիս Էնրիկեն՝ Մբապեի հնարավոր տրանսֆերի մասին

11:40 / 22.03.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին:

«Արդյոք Մբապեն տեղափոխվում է Մադրիդ: Ես չգիտեմ, ոչ ոք չգիտի: Գիտի միայն Կիլիանը: Երբ բոլոր շահագրգիռ կողմերը որոշեն ասել ճշմարտությունը, մենք պատրաստ կլինենք լսել նրանց»,- 53-ամյա իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է հանրահայտ լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանում փարիզյան գրանդի կազմում անցկացրել է 37 հանդիպում և դարձել է 38 գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում է 2017 թվականից, նվաճել է 13 տիտղոս և 250 գոլով ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ