Logo

Լուիս Էնրիկեն խոսել է Մբապեի հնարավոր հեռանալու մասին

16:44 / 16.02.2024Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է Կիլիան Մբապեի հեռանալու մասին խոսակցություններին.

«Տեղեկություններ չունեմ այն մասին, որ ՊՍԺ-ի մարզական նախագծում փոփոխություններ են լինելու: Ես թիմի մարզիչն եմ, Մբապեի մասին կխոսեմ այն ժամանակ, երբ կոնկրետ հայտարարություններով հանդես կգան ակումբը կամ ֆուտբոլիստը: Մենք շարունակում ենք աշխատել, առաջին տեղում ակումբն է, որը վեր է ցանկացած անհատից»,- «Նանտի» դեմ Լիգա 1-ի 22-րդ տուրի մրցավեճի նախախաղային ասուլիսի ընթացքում ասել է իսպանացի մասնագետը:

Մի շարք ինսայդերներ և հեղինակավոր պարբերականներ փետրվարի 15-ին հայտնել էին, որ ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո փոխելու է ակումբային գրանցումը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ