Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում անհաջող ելույթից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից:
El Larguero-ի հաղորդմամբ՝ տարեվերջին ավարտվող պայմանագիրն Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան և Էնրիկեն չեն երկարաձգի:
Իսպանացի մասնագետն ազգային թիմից կհեռանա առաջիկա 48 ժամվա ընթացքում: Նրան փոխարինելու գլխավոր թեկնածուն Իսպանիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն է:
Հիշեցնենք, որ Էնրիկեն Իսպանիայի հավաքականում աշխատում է 2019 թվականի նոյեմբերից, մինչև այդ ազգային թիմը գլխավորել էր նաև 2018-2019 թվականներին: Իսպանացիներն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էին Մարոկկոյի հավաքականին (0-0, 11մ՝ 0-3):


