Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն կգլխավորի Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն: Կողմերը համաձայնեցրել են երկու տարվա պայմանագիր, հայտնում է L'Équipe-ը։
Այժմ փարիզյան գրանդը գլխավորում է ֆրանսիացի մասնագետ Քրիստոֆ Գալտյեն, որի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Էնրիկեն նախորդ տարվա դեկտեմբերին Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից երկրորդ անգամ հեռանալուց հետո ազատ գործակալ է: 53-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է նաև կատալոնական «Բարսելոնան», Վիգոյի «Սելտան» և իտալական «Ռոման»: