Logo

Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել ԱՊԼ-ի թոփ ակումբ

21:40 / 09.03.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել Լոնդոնի «Տոտենհեմը», հայտնում է The Athletic-ը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկխաղյա դիմակայությունում Իտալիայի չեմպիոն «Միլանին» պարտվելուց հետո (0-1, 0-0) լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին լրջորեն մտածում է իտալացի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին փոխարինելու մասին:

Իսպանացի մասնագետը հայտնվել է «Տոտենհեմի» գլխավոր տնօրեն Ֆաբիո Պարատիչիի կազմած «կարճ» ցուցակում:

Հիշեցնենք, որ 52-ամյա մարզիչն Իսպանիայի ազգային հավաքականից հեռացել էր Կատարում կայացած Մունդիալում անհաջող ելույթից հետո:

Ակումբային ֆուտբոլում Լուիս Էնրիկեն աշխատել է իսպանական «Սելտայում», կատալոնական «Բարսելոնայում» և Հռոմի «Ռոմայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ