Logo

Լուիս Էնրիկեն հաղթանակը նվիրել է իր դստեր հիշատակին

10:15 / 01.06.2025• Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայում հաղթանակը նվիրել է իր դստեր հիշատակին, հաղորդում է Tribuna.com-ը: Իսպանացի մասնագետի դուստրը` Խանան, 2019 թվականին 9 տարեկանում մահացել էր ոսկրային քաղցկեղի հետևանքով:

«Խանան ֆիզիկապես այստեղ չէ, բայց նա միշտ կապված է ինձ հետ և վայելում է այս ժամանակը մեզ հետ»,- ասել է ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչը:

55-ամյա Էնրիկեն ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ մարզիչն է, որը երկու տարբեր թիմերի ղեկին թրեբլ է ձևակերպել: 2014/2015 մրցաշրջանում նրա գլխավորությամբ կատալոնական «Բարսելոնան» ևս թրեբլ էր գրանցել: Երկրորդ մարզիչը Խոսեպ Գվարդիոլան է, որը նույն «Բարսելոնայի» և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ է հասել նման հաջողության:

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 5-0 հաշվով հաղթել էր Միլանի «Ինտերին»: Փարիզյան գրանդն իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել գլխավոր եվրագավաթը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ