Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած Լուիս Էնրիկեն հրաժեշտի նամակ է հրապարակել:
«Ամեն բան սկսվեց չորս տարի առաջ և ժամանակն անցավ շատ արագ: Ես կարող եմ միայն երախտապարտ լինել, որ երկու անգամ նշանակվեցի այս պաշտոնում: Շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային:
Իհարկե, շնորհակալ եմ նաև ֆուտբոլիստներին, որոնք օրինակելի էին և հավատարիմ մեր գաղափարներին: Ցավոք, ես չկարողացա ձեզ ավելի լավ օգնել:
Շնորհակալ եմ նաև բոլոր օգնականներին, որոնք անտրտունջ աշխատեցին, որ օգնեն խաղացողներին, մարզչական շտաբին ու բոլորին: Այս ամենի մաս կազմելը պատվաբեր էր:
Եվ վերջինն ու ոչ պակաս կարևորը՝ շնորկալ եմ երկրպագուներին, որոնք միշտ աջակցեցին մեզ՝ մանավանդ ամենադժվար օրերին:
Եկել է հրաժեշտի ժամանակը: Թիմին պետք է օգնություն, որ Լուիս դե լա Ֆուենտեն հասնի իր առջև դրված նպատակներին: Առա՛ջ, Իսպանիա, ամենայն բարիք և շնորհակալություն»,- Թվիթերում գրել է իսպանացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Լուիս դե լա Ֆուենտեն, որը մինչև այս գլխավորում էր երկրի երիտասարդական հավաքականը: Իսպանացիները Կատարում ընթացող աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել էին Մարոկկոյի հավաքականին (0-0, 11մ՝ 0-3)՝ երկրորդ Մունդիալն անընդմեջ չկարողանալով հաղթահարել փլեյ-օֆֆի առաջին փուլը։


