ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծիք է հայտնել թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի մասին, որը 2025 թվականին թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ (գոլ + ասիստ) ֆուտբոլիստն է:
«Պետք է Ուսմանին հարցնեմ, թե ինչն է կերել Ամանորին: Նա շատ վստահ է խաղում: Նախորդ մրցաշրջանում էլ Դեմբելեն լավ արդյունքներ էր գրանցում, սակայն այս տարի ավելի ուժեղ է դարձել: Նկատվում է, թե ինչպես են թիմակիցները նրան փնտրում խաղադաշտում: Ուսմանի պահվածքը կատարյալ է»,- իսպանացու խոսքը մեջբերում է RMC Sport-ը:
Դեմբելեն գոլ է խփել վերջին 8 խաղերից յուրաքանչյուրում: Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին 28 խաղում աչքի է ընկել 23 գոլով ու 6 ասիստով: